Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է համաձայնել ստանձնել ՔՊ վարչության նախագահի պաշտոնը․ Վարչապետը խորհրդարանական երկրներում նաեւ կառավարող ուժի նախագահն է
Հիմնադրման օրվանից երբեւէ չեք եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ։  Հիմա, երբ ծանրաբեռնված եք վարչապետի պարտականությունների կատարմամբ, ինչու  համաձայնեցիք ստանձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։  «Մի շատ կոնկրետ պատճառով․ երբ ստեղծվել է ՔՊ-ն, այն ժամանակ ՀՀ-ում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում։ 2018 թ․ թավշյա, ոչ բռնի  հեղափոխությունից հետո էլ այդ քննարկումները կային եւ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո այդ քննարկումներն ավելի սրվեցին։ Եւ ընդհնարապես մեր քաղաքական թիմում այդ հարցը կար, թե արդյոք պե՞տք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգի, թե՞ ոչ։ Եւ մեր կուսակցության ծրագրում մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը հարմար ենք համարում ՀՀ-ին։ Եւ կարծում եմ, որ հենց խորհրդարանական կառավարման համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020-ի նոյեմբերի 9-ի հետո կոլապսից եւ կործանումից փրկել մեր պետությունը, եւ մենք, այո՛, կողմնորոշվել ենք, որ ՀՀ-ն պետք է լինի խորհրդարանական կառավարմամբ երկիր, իսկ նման կառավարմամբ երկրներում դա, ըստ էության ընդունված է, որ վարչապետն ի վերջո նաեւ կառավարող  կուսակցության ղեկավարն է»,-Հ1-ին տված հարցազրույցում պարզաբանեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։