Լրագրողները մասնակցել են հրաձգության դասընթացներին լուսաբանելու , ինչպես նաև ստուգելու իրենց կրակային պատրաստության հմտությունները
Նոյեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների այցելություն զորավարժարան քաղաքացիների մարտական հրաձգության դասընթացները լուսաբանելու նպատակով։

Լրագրողները ոչ միայն հետևել են հրաձգության դասընթացներին, մասնակիցների տպավորություններին և գրանցած արդյունքներին, այլև սեփական փորձով գործնական հրաձգության մասնակիցը դարձել՝ ստուգելով իրենց կրակային պատրաստության հմտությունները։

Նախքան գործնական հրաձգության վարումը՝ լրագրողները հրահանգավորվել են անվտանգության և հրազենից օգտվելու կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական կետերում ներկայացված սպառազինության նմուշներին։