Վարչապետ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է վերջիններիս վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանք են անում։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, ըստ որի «ԼՂ հարցը լուծված է»։