Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրված են ԵՄ առաքելության կողմից․ Մարուքյան
Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելության կողմից:

Այս մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Գրառման մեջնաև ասված է․

«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»: