Մեր պետությունն ունի անհրաժեշտ նյութական ռեսուրսներ և քաղաքական կամք՝ մոտ ապագայում ունենալ պրոֆեսիոնալ բանակ. Արմեն Խաչատրյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց, որ ուզում է անդրադառնալ այն հարցին, թե ինչ է արվել վերջին մի քանի ամսում մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու և Զինված ուժերում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։
Նա նշեց, որ երկար տարիներ խոսում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու երազանքի մասին, բայց այդ քննարկումները, խոսակցությունները երբեմն ցույց էին տալիս, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը հեռավոր ապագայի հարց է, և միշտ մտածում էին՝ արդյոք հնարավո՞ր է, թե՞ ոչ, արդյոք պետությունն այդքան ռեսուրսներ ունի՞, որ մենք կարողանանք պրոֆեսիոնալ, արհեստավարժ բանակ ունենալ և այլն, բայց վերջին մի քանի ամսում իրականացված գործուն բարեփոխումներն օրենսդրական ոլորտում ցույց են տալիս, որ դա ոչ թե հեռավոր ապագայի հարց է, այլ շատ մոտ ապագայում մենք դա տեսնելու ենք, և այս նախագիծը հենց ամենակարևոր քայլերից մեկն է։
«Այսինքն՝ մեր պետությունն ունի անհրաժեշտ նյութական ռեսուրսներ, ունի քաղաքական կամք և այդ քաղաքական կամքը իրականացնողներ այս պահին»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում