Այն ինչ վերաբերում է երկրի պաշտպանությանը պետք է լինի լիարժեք. Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերին մասնակցել նիստերին
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն ակնկալում էր, որ այս օրինագծերի քննարկման փուլում, բյուջեի անվտանգային մասի քննարկման փուլում իրենց ընդդիմադիր գործընկերները պետք է մասնակցեին, հայտարարել էին, որ գոնե այսօր պետք է մասնակցեն։

 Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բանակի զարգացման ծրագիրը երբ ՊՆ-ում քննարկում էինք, ես հասկացա, որ այնտեղ մենք ունենք մի հսկա ռեսուրս, որը պետք է նաև, որպես ուղեղային կենտրոն, դառնա մեր բանակի համար կառավարման մաս։ 

«Կոչ կանեմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ  նման օրինագծերում մեր բացակայող գործընկերները լիարժեք մասնակցեն, որովհետև այն ամենը, ինչը վերաբերում է երկրի պաշտպանությանը, պետք է լինի լիարժեք. լիարժեք մասնակցությամբ նիստ, լիարժեք մասնակցությամբ աջակցություն, լիարժեք մասնակցությամբ դիրքեր այցելություններ և օգնություն բանակին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում