Ընդգծվել է ԱՄՆ-ի հանձառությունը ՀՀ իրավապահ բարեփոխումներին, մասնավորապես՝ հասարակությանը ծառայող պարեկային ոստիկանությանն աջակցելու միջոցով
Անցյալ շաբաթ հայ իրավապահներն հյուրընկալեցին ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի ղեկավար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության, ոստիկանության կրթահամալիրի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև շրջայցեր կատարվեցին Երևանի, Շիրակի և Լոռու մարզային գրասենյակներում։ 

Հանդիպումների ընթացքում ընդգծվեց Միացյալ Նահանգների հանձառությունը Հայաստանի իրավապահ բարեփոխումներին, մասնավորապես՝ հասարակությանը ծառայող պարեկային ոստիկանությանն աջակցելու միջոցով։