Վարդան Թադեւոսյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի պաշտոնից
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը ազատման դիմում է գրել: Այս մասին վերջինս հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Թադեւոսյանը ՔԿ մամուլի քարտուղար էր նշանակվել 2021 թվականի ապրիլին։ Մինչ այդ որպես մարզական մեկնաբան աշխատել էր տարբեր հեռուստաընկերություններում: