Աշխարհի առաջատար տերությունների ղեկավարները հավաքվել են արտակարգ հանդիպման՝ քննարկելու համար Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, բնակավայրերից մեկի վրա հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Բալիից BBC-ի քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնի փոխանցմամբ՝ G20-ի գագաթնաժողովի բոլոր հյուրերը պլանները ստիպված արագորեն վերափոխել են՝ կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ։
Համաշխարհային առաջնորդները անընդհատ հեռախոսով զրուցել են իրենց պաշտպանության ու
արտաքին գործերի նախարարների հետ և նրանց հետ քննարկել Լեհաստանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նիստից առաջ հասցրել են զրուցել Լեհաստանի նախագահի հետ։ Բայդենը զրուցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Հանդիպմանը, որը Սպիտակ տունն անվանել է «արտակարգ կլոր սեղան», մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Նիդեռլանդների առաջնորդները։