Սուրեն Պապիկյանը ԱՄՆ ԶՈՒ պաշտոնյա Դանիել Լասիկայի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: 

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: