Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի արևելքում գտնվող գազային օբյեկտը. «Նավթագազ»
«Ուկրաինայի նավթագազ» ընկերության կառավարման նախագահ Ալեքսեյ Չեռնիշևը հայտնել է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանը զանգվածային հրետակոծության է ենթարկել Ուկրաինայի արևելքում գտնվող «Ուկրգազդոբիչա» գազարդյունահանման ենթակառուցվածքը:

 Նրա խոսքով՝ մի քանի օբյեկտներ ոչնչացվել են, մյուսները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

 Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը մարել է հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհը։

 «Ուկրգազդոբիչայի» մասնագետները ժամանել են վնասված օբյեկտներ և գնահատել հարձակման հետևանքներն ու մասշտաբները, ինչպես նաև տեղեկություններ են պարզում զոհերի մասին, ասել է Չեռնիշևը։