ԵՄ դիտորդները լրատվամիջոցների համար հայտարարություններ չեն անելու․ ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների առաքելությունը բավականին արդյունավետ է աշխատում, քանի որ նախկինում մենք միջազգային ուշադրության պակաս ենք ունեցել։

«Ադրբեջանը միշտ ասում էր, որ այս ամենը Հայաստանի հնարածն է, միշտ հայերն են հրահրում։ Իսկ հիմա այլ է իրավիճակը»,– ընդգծել է Հովհաննիսյանը։

Ըստ փոխնախարարի` աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է, պատվիրակները պարբերաբար պատրաստում են իրենց զեկույցները Եվրամիության համար։

Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն, թե ինչ խախտումներ են արձանագրել ԵՄ դիտորդները։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների համար դիտորդներից հայտարարություններ չպետք է ակնկալել: