Փելոսին այլևս չի ղեկավարի դեմոկրատների խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին լքում է պաշտոնը։ Այդ մասին նա հայտարարել է օրենսդիր մարմնի ստորին պալատի նիստի ընթացքում։

«Ես չեմ ձգտի վերընտրվել որպես դեմոկրատների առաջնորդ Կոնգրեսում: Ժամանակն է, որ նոր սերունդը ղեկավարելի խմբակցությունը»,- ասել է Փելոսին։

Սակայն նա շարունակելու է աշխատել Կոնգրեսի ստորին պալատում։


Կոնգրեսի ստորին պալատի հաջորդ խոսնակը կլինի հանրապետական՝ Քևին Մաքարթին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, վերահսկողությունն անցնում է Հանրապետական կուսակցությանը։