Մահացել է բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանը
84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական, բժշկագիտության նահապետ Արտաշես Վարդանի Ազնաուրյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ բժշկական բուհը և առողջապահական ոլորտը մեծ կորուստ ունի:

«Նա 1964 թվականին ավարտել էր Եր­ևա­նի բժշկա­կան ինս­տի­տու­տի բու­ժա­կան ֆակուլ­տետը: ­Մի քա­նի տա­րի անց բժշկա­կան ինս­տի­տու­տի ախ­տաբա­նա­կան ա­նա­տո­միա­յի ամբիո­նում պաշտպա­նել էր թեկ­նա­ծո­ւա­կան, իսկ 1975թ.՝ դոկ­տո­րական ա­տե­նա­խո­սութ­յուն­ը: 1977թ. Ազնաուր­յա­նին շնորհ­վել էր պրո­ֆե­սո­րի կո­չում:

1975-77թթ. ե­ղել է բժշկա­կան ինս­տի­տու­տի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով պրո­ռեկ­տոր:

Շուրջ 30 տարի ղե­կա­վա­րել է հյուս­վա­ծաբա­նութ­յան ամբիո­նը: 1989-90թթ. եղել է ՀԽՍՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րարը: ՀՀ բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի հիմնադիրներից է: Ա. Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):

Պրոֆեսորի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն:

ԵՊԲՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է Հյուսվածաμանության ամբիոնի պրոֆեսորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի դասախոս»,- գրել է Մուրադյանը։