Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը պատրաստվում է հզոր ժայթքման. ժայթքումը կարող է սկսվել ցանկացած պահի
Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը  գերակտիվացել է, ինչը վկայում է հզոր ժայթքման նախապատրաստման մասին, այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

 «Հրաբխի գմբեթը շատ բարձր ջերմաստիճանի է հասել: Գիշերը գագաթի կրակը  նկատվում է գրեթե ողջ մակերեսով: Լանջերով գլորվում են 1000 աստիճան տաքությամբ տաք ձնահյուսեր, իջնում են պիրոկլաստիկ հոսքեր: Գմբեթի այս վիճակը դիտվում է, որպես կանոն, մինչև հզոր պարոքսիզմալ ժայթքումը», - հաղորդում է Word Institute-ի մամուլի ծառայության տնօրեն Ալեքսեյ Օզերովը:
Ըստ գիտնականների՝ սպասվում է, որ հրաբխի լանջերից մեծ արագությամբ կիջնեն պիրոկլաստիկ հոսքեր։  Կլինեն մոխրի արտանետումներ և փլուզումներ:

 «Մոտակա բնակավայրերում տեղի կունենան մոխրի անկումներ, հոսքերը կարող են անցնել մինչև 20 կիլոմետր և փակել Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Ուստ-Կամչատսկ մայրուղին»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

 Գիտնականները խորհուրդ են տվել չմոտենալ հրաբխին 15 կիլոմետրից ավելի մոտ՝ նշելով, որ ժայթքումը կարող է սկսվել ցանկացած պահի։

 Շիվելուչը Կամչատկայի ամենամեծ հրաբուխներից մեկն է։  Այն ներառում է երեք հիմնական կառույցներ՝ Հին Շիվելուչ հրաբուխը, հնագույն կալդերան և ակտիվ երիտասարդ Շիվելուչ հրաբուխը։  Երիտասարդ Շիվելուչի լավային գմբեթի բարձրությունը 2500 մետր է։  
Հրաբուխը գտնվում է Կուրիլ-Կամչատկա և Ալեուտյան կղզիների կամարների խաչմերուկում՝ Կլյուչի գյուղից 50 կիլոմետր և Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից 450 կիլոմետր հեռավորության վրա։

Աղբյուր՝ Ria.ru :