Երուսաղեմի մուտքի մոտ այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն, տուժել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդել է Kan ռադիոկայանը:
Նրա տեղեկատվությամբ՝ վիրավորներից մեկը ծայրահեղ վիճակում է, ևս մեկը՝ ծանր։ Ինչպես նշում է Kan-ը, նախնական տվյալներով՝ կարող էր գործարկված լինել պայթուցիկ սարք, որը մնացել էր կանգառում պայուսակի մեջ։
Իսրայելական բանակային «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում կայանած սկուտերում։ Դրանից կարճ ժամանակ անց տեղեկություններ են ստացվել ևս մեկ պայթյունի մասին Երուսաղեմի Ռամոտ խաչմերուկում, որի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ռադիոկայանը: Երկու պայթյունների պատճառները պարզվում են, նշում է «Գալեյ ՑԱԽԱԼ»-ը։
The Jerusalem Post թերթը նշում է, որ ոստիկանությունը դիտարկում է միջադեպի մի քանի վարկած՝ ներառյալ ահաբեկչությունը։