Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝
• Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական
Արամ Էռնեստի Արամյանըփոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Սիսակ Ժորժիկի Խաչատրյանըփոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական
Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:
• Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական
Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանըփոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին: