Կիևի հոսանքազրկումը կարող է ձգվել մինչև գարուն. Կլիչկո
Կիևում էլեկտրականության անջատումը, որին քաղաքը բախվել է ռուս զինվորականների կողմից ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների հրետակոծության պատճառով, կարող է ձգվել մինչև գարուն, նախազգուշացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

 «Մենք փորձում ենք վերականգնել ամենը առավելագույնս արագ, անցնել հստակ ժամանակացույցի, որպեսզի անակնկալներ չլինեն, այնուհետև անցնել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման: Բայց պետք է պատրաստ լինել, որ հոսանքազրկումները կարող են տևել մինչև գարուն»,- ասել է նա «ՌԲԿ-Ուկրաինային» տված հարցազրույցում»։

 Կլիչկոյի խոսքով՝ մասնագետներն աշխատում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու վրա, դրա համար սարքավորումների մի մասը պատվիրվել է Արևմուտքից՝ «այն պետք է պատրաստել, բերել Ուկրաինա և տեղադրել»։  

«Դա կապված է նաև ցածր ջերմաստիճանի հետ, շատերն ունեն ջերմատաքացուցիչ սարքեր. ինչ-որ մեկն ունի ջեռուցվող տաք հատակ, ինչ-որ մեկը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթում: Մարդիկ ցուրտ եղանակին միշտ ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում: Հետևաբար էներգահամակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն կա»,- հավելել է նա: