Ճապոնիայի հավաքականի երկրպագուները Կոստա Ռիկայի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ խաղից հետո մաքրել են Ար Ռայյանի Ահմադ բին Ալի մարզադաշտի տրիբունաներում կուտակված աղբը. գրում է
armsport.am-ը։
Ճապոնիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոստա Ռիկայի ընտրանուն։
Ճապոնիայի հավաքականի երկրպագուները հանդիպման ավարտից հետո մնացել են մարզադաշտում։ Երկրպագուները մաքրել են նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականի երկրպագուների տրիբունաները:
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խաղից հետո մաքրել են հանդերձարանը և ավանդույթի համաձայն որպես հուշանվեր թողել օրիգամիներ։