Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և  հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի  սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Ասկերանի  շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։  

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ,  իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։