Արցախի ՊԲ-ը կրակ չի բացել Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 30-ի  ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  չի համապատասխանում իրականությանը: