Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով
Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների մասին, քան կարգավիճակի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տրամադրել այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ընդգծել է Լավրովը։