Ամերիկյան
Time ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ճանաչել է 2022 թվականի մարդ ու «Ուկրաինայի ոգի»։
Պարբերականը տարվա հերոսներ է անվանել նաև իրանցի կանանց, որոնք ամառվանից մասնակցում են երկրում խտրականության դեմ բողոքի զանգվածային ցույցերին։
Ավելի վաղ Զելենսկին Financial Times-ի կողմից ճանաչվել էր տարվա մարդ, իսկ իսրայելական The Jerusalem Post պարբերականը նրան ճանաչել էր 2022 թվականի ամենաազդեցիկ հրեա:

Time-ի տարվա մարդիկ նախկինում եղել են Ստալինը, Հիտլերը, Գորբաչովը, Բուշ կրտսերը, Թրամփը և Բայդենը: Անցյալ տարի այս տիտղոսը նվաճեց Իլոն Մասկը։
Պարբերականը բազմիցս նշել է, որ «տարվա մարդ» կոչումը չի նշանակում հավանություն կամ խրախուսում, այլ միայն կոնկրետ անձի ազդեցության մասին հայտարարություն է։
Անահիտ Խաչատրյան