Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է քաղաքացիներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում, հայտնում է Pravda.ua-ը։
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս հինգը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի ուշ Մելիտոպոլի վտարանդի ուկրաինացի քաղաքապետը հայտարարել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքին։
Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի վրա Ռուսաստանը հիմնականում իրականական արտադրության անօդաչու թռչող սարքեր է կիրառել, ասել են ուկրաինացի պաշտոնյաները:
«Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ցավոք սրտի, հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր»:
Հոկտեմբերից Մոսկվան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մեծ ալիքներով թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։