Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով
Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ 

Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները  առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում  շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝  093 25 08 08։