Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ ԱԽ-ում նախարարական հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում`մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։