Կիևի Շևչենկոյի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել, չորեքշաբթի իր Telegram-ալիքում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Պայթյուններ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա։
Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել ժամը 05:55-ին (Մոսկվայի ժամանակով՝ 06:55-ին): Տագնապի ազդանշան է հնչել նաև Կիևի, Վիննիցայի և Ժիտոմիրի շրջաններում։