Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները
թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներով և հնարավոր մարդասիրական հետևանքներով։ Միջանցքով ազատ անցումը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»։