Ադրբեջանը անընդունելի մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար․ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի միջանցքը բացվի․ ԱՄՆ սենատոր
Սենատոր, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ. Ջեք Ռիդը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
«Արգելելով Լաչինի միջանցքով ելումուտը և, ըստ տեղեկությունների, կտրելով բնական գազի մատակարարումը, Ադրբեջանը անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի մուտքը վերականգնվի և բանակցությունները վերսկսվեն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: