ԱՄՆ քաղաքական գործիչ, կոնգրեսական Յանգ Քիմը
թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Կոչ եմ անում Ադրբեջանին բացել միջանցքը դեպի Արցախ, թույլատրել մարդասիրական մուտքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: