ՄԱԿ ԱԽ անդամները կքննարկեն ԼՂ-ում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ անվտանգության խորհրդի զեկույցից։

Նշվում է, որ Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո, ՄԱԿ-ի անդամները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում (Հայաստան-Ադրբեջան)։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը, երեկ գազամատակարարումը վերակնագնվել է։