Երբ Ռուսաստանը լուծի Ուկրաինայի հարցը, իսկ մինչև ամառ այն կլուծվի, Ռուսաստանի զինված ուժերը կարձակեն իրենց ձեռքերը և դրանից հետո գործ կունենան Ադրբեջանի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։
«Երբ մենք լուծենք 1000-կիլոմետրանոց ճակատի հարցը, կլուծենք նաև Ադրբեջանի հարցը։ Առայժմ Ռուսաստանը Ադրբեջանի հետ աշխատում է դիվանագիտական խողովակներով։ Եվ այն, որ Ադրբեջանի ղեկավարները լուրջ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ գործելով Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցությամբ, Ռուսաստանը և Ռուսաստանի ղեկավարությունը չեն մոռանա»,- սպառնացել է Սիվկովը։