Ի նշան բողոքի՝ հրապարակի տոնածառը վառելու կոչ արած Գևորգ Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել
Օրերս Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի բողոքի ակցիային ընդառաջ հրապարակի տոնածառը վառելու կոչ արած ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Ըստ մեղադրանքի, արարքը դրսևորվել է ֆեյսբուքում հետևյալ ստատուսը գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։