Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է. ԱԻՆ խոսնակ
Այս պահին Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանից։ 

Տեղեկացնենք, որ Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան: