ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը
թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Լաչինի միջանցքը մարդասիրական ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի համար։ Վերջին 9 օրվա ընթացքում ադրբեջանական շրջափակման պատճառով ավելի քան 4000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, մրգեր և դեղամիջոցներ չեն հասել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»։