Ազգային ժողովը այսօր ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրեց Դավիթ Վեքիլյանին։
ԲԴԽ-ն այդ թափուր պաշտոնում առաջադրել էր երեք թեկնածուի՝ Լուսինե Աբգարյանին, Ռուբիկ Մխիթարյանին և Դավիթ Վեքիլյանին։ Վեքիլյանը ստացել է փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած բոլոր 69 պատգամավորների կողմ ձայները։ Մյուս երկու թեկնածուները ստացել են զրո ձայն։