ՌԴ նախկին փոխվարչապետ և «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Դոնեցկում վիրավորվել է
ՌԴ նախկին փոխվարչապետ և «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է Դոնեցկում հյուրանոցի գնդակոծության հետևանքով, հայտնել է նրա օգնականը։

«Դոնեցկի արվարձանում գնդակոծության է ենթարկվել հյուրանոց, որտեղ վերջին ամիսներին ապրում էր ռազմական խորհրդատուների խումբը, այդ թվում՝ Դմիտրի Ռոգոզինը: Հարվածները հասցվել են բարձր ճշգրտության զինամթերքով, ենթադրաբար 155 մմ-անոց Caesar ինքնագնաց հրետանային կայանքով»,- ասել է նա։ 

«Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է մեջքից, նա հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել նաև նրան ուղեկցող անձինք»,– մանրամասնել է քաղաքական գործչի օգնականը։