Ուկրաինայում ռուսական զորքերը կորցրել են 100 հազար մարդ. Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը դեկտեմբերի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտարարել է, որ ռուսական զորքերը
ներխուժման սկզբից ի վեր կորցրել են 100 հազար մարդ, երեք հազար տանկ և մոտ վեց հազար միավոր այլ զրահամեքենա։

Ձևակերպումը, որն օգտագործել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ֆեյսբուքյան իր ամփոփագրում, ենթադրում է, որ խոսքը ինչպես սպանվածների, այնպես էլ ծառայության շարունակումը թույլ չտվող ծանր վիրավորումներ ստացածների մասին է։