Սույն թվականի դեկտեմբերի 23–ին՝ ժամը 12:00–ին, տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ․, շենք 1 և շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը:
«Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում են, բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։ Հատկանշական է, որ «Մեր Գյումրի» ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով:
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը:
Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
Այս տեղեկությունը փոխանցում են Գյումրու համայնքապետարանից։
Իսկ երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել էր տեսանյութ սպասվող բնակարանամուտի մասին։