«Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք մինչև վերջերս հայտարարում էին, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հիմա մտադիր են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք պնդում են, որ առնվազն մինչև աշուն պետք է ընտրություններ կազմակերպել:
Դիրքորոշման նման փոփոխության պատճառն այն է, որ ընդդիմադիրները մտածում են, թե հանրային տրամադրությունները փոխվում են ի վնաս իշխանության, և անկախ նրանից, թե ով է ընտրությունների կազմակերպիչը, իշխանությունը հաջողության շանս չունի»: