Մի խնդրանք մայրերին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Աննա Հակոբյանն այցելել է Արյունաբանական կենտրոն
Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
 
Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին։