Կիև Patriot համակարգերի մատակարարումը կհանգեցնի Ուկրաինայի հակամարտության երկարացմանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է
meduza.io-ն։
«Ինչ վերաբերում է Patriot-ին, ապա դա բավականին հին համակարգ է, այն չի աշխատում, ինչպես, ասենք, մեր Ս-300-ը։ Բայց, այնուամենայնիվ, մեզ հակառակողները ելնում են նրանից, որ սա պաշտպանական զենք է։ Եկեք պարզապես դա նկատի ունենանք»,- ասել է ՌԴ նախագահը։
«Իսկ հակաթույն միշտ կգտնվի, - հավելել է նա: - Թող դնեն, մենք կսեղմենք»:
Ուկրաինա Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին հայտարարվել էր դեկտեմբերի 21-ին Վլադիմիր Զելենսկու ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որը Ուկրաինայի ղեկավարի առաջին արտասահմանյան այցն էր պատերազմի սկզբից ի վեր։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի