Երեք մարդ սպանվել է, ևս երեքը վիրավորվել է ուրբաթ՝ դեկտեմբերի 23-ի կեսօրին, Փարիզի կենտրոնում, ազգությամբ ֆրանսիացի տղամարդու կողմից, որը հայտնի է եղել նախկինում սպանության երկու փորձով․ նա ձերբակալվել և կալանավորվել է․ գրում է
france24-ը։
Վարչապետ Էլիզաբեթ Բորնի կողմից որպես «զազրելի» որակված արարքը տեղի է ունեցել մայրաքաղաքի 10-րդ թաղամասում՝ դ\'Էնգիեն փողոցում, քրդական մշակութային կենտրոնի մոտակայքում, քաղաքի հայտնի առևտրային թաղամասում։
Ենթադրյալ հանձագործը բերման է ենթարկվել դեպքից անմիջապես հետո։ Դրդապատճառները դեռևս անհայտ են։
Թարգմանությունը՝ ԱնաՀիտ Խաչատրյանի