Արտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչպես կարող են Սփյուռքի հայերը օգնել Արցախին
Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԸ և ՄԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՅՍԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.

1. Բողոքի ակցիաներ անել.

2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.

3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.

4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.

5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.

6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ: