Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դեկտեմբերի 24-ին ԶՈւ ԳՇ
պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել եմ ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին:
Այնուհետև ներկայացվել է զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:
Ներկա եմ գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները
օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ ընդգծել եմ, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը
ստանձնելու ճանապարհին:
Զինծառայողների հետ զրույցի ընթացքում խոսել եմ նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի
արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:
Այցելել եմ նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին: