Հատուկ քննչական ծառայությունը իրավական պատշաճ ընթացակարգերով կստուգի Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի: Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- նշեց Խաչատրյանը:
ՀՀվարչապետՆիկոլՓաշինյաննապրիլի 20-իցգտնվումէրՍյունիքիմարզում: Ապրիլի 21-իառավոտյանՍյունիքիմարզիԱգարակհամայնքումմիխումբքաղաքացիներթույլչէինտվելվարչապետիտեղաշարժը՝վանկարկումներովուհայհոյախառնարտահայտություններով:Դրանից հետո Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետեր և փոխքաղաքապետեր հրավիրվել էին Քննչական կոմիտե:
Ապրիլի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը):
Մենուա Հովսեփյանը, ըստ Գորիսի մեկ այլ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, Երևան քաղաքի վարչությունում մարմնական վնասվածքներ էր ստացել: Նրա նկատմամբ ձերբակալությունը դատարանը ապրիլի 23-ին ոչ իրավաչափ էր համարել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: