Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ները հատել են Հարավային Կորեայի սահմանը. Yonhap
Կորեայի Հանրապետության զինվորականները բարձրացրել են ավիացիա՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի անօդաչուների ներթափանցմանը Հարավային Կորեայի օդային տարածք, արձակվել է նախազգուշական կրակ։ Այս մասին այսօր հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների ղեկավարների կոմիտեին։ 

Նրա տվյալներով՝ տեղական ժամանակով մոտավորապես 10:25-ին Կյոնգիդո նահանգի սահմանամերձ շրջաններում հայտնաբերվել են «անհայտ օբյեկտներ», որոնք ենթադրաբար եղել են դրոններ։ Այդ տեխնիկան հատել է ռազմական սահմանազատման գիծը և հայտնվել Փաջու, Կիմպհո, Կանհվադո կղզում, ինչի հետևանքով Սեուլի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են քաղաքացիական թռիչքները։ Այս պահին պարզ չէ, թե արդյոք դրանք զինված եղե՞լ են զենքով, գրում է Yonhap-ը։

Ի պատասխան՝ Կորեայի Հանրապետությունը բարձրացրել է իր ինքնաթիռները, ուղղաթիռները և այլ ավիացիոն տեխնիկա։ Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական հաղորդագրություններ են փոխանցել, նախազգուշական կրակ բացել, ապա «սկսել դրանք ոչնչացնելու գործողություն»։ Հարավկորեական տեխնիկայի թվում է եղել KA-1 ինքնաթիռը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն կործանվել է տեղական ժամանակով մոտավորապես 11:39-ին (Մոսկվայի ժամանակով 05:39-ին), օդաչուները չեն տուժել։ 

Վերջին անգամ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը սահմանը հատել են 2017 թվականին։