ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը
թվիթերյան գրառմամբ կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով:
«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրառման մեջ: