Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել. «ԲելՏԱ»
Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել: Այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն:

Բելառուսում պնդում են, որ հրթիռն արձակվել է ուկրաինական С-300 ՀՕՊ համալիրից։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։ Ուժայինները քննարկում են տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկի համաձայն՝ հրթիռն արձակվել է համալիրի աշխատանքի սխալի պատճառով, երկրորդի համաձայն՝ հրթիռը խոցվել է բելառուսական ՀՕՊ համակարգերով։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականով դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ՆԳՆ և ՊՆ մասնագետներ։ 

Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան։