ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N  զորամաս։ 

Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր։ 

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի: